211652_close_icon
views-count45187 դիտում article-date 12:27 08-01-2017

Խոշոր հրդեհ Երևանում․ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օպերատիվ գործողությունների արդյունքում ավտոպահեստամասերի արհեստանոցի կրակի տարածումը կանխվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի 114 շենքի հարևանությամբ ավտոպահեստամասերի արհեստանոցում։ Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, մի քանի մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Սարգսյանի գլխավորությամբ։ Հրշեջների, քաղաքացիների, որոնց մեծ մասը երիտասարդ տղաներ են, օգնությամբ կարողացան կանխել նախ կրակի տարածումը, իսկ հետո հրշեջները մեկուսացրեցին ողջ կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի քանի փորձաքննություններ կատարելուց հետո։ Տեղում էին նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր