27491 դիտում
21:10 26-02-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրշեջ-փրկարարների ու Երևանի գնդի պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվեց կրակի տարածումը դեպի սեփական տներ, ապա մարվեց այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի թիվ 1/35 հասցեի մոտակայքում հդրեհ է բռնկվել խոտածածկ տարածքում և կա վտանգ, որ այն կարող է տարածվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 և 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը: Պարեկները տեղում սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով մոտ 1000 մ քառ. խոտածածակույթ՝ հիմնականում մոշի թփեր, 2 մ խոր. աթար և մի քանի ծառի կոճղ այրվել է: Հրշեջ-փրկարարների ու պարեկների շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մեկուսացվել ու մարվել։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց