211652_close_icon
views-count55951 դիտում article-date 16:40 26-08-2023

Երևանում ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների ռազբորկան. դեպքի վայրում բռնվել են մասնակիցները և հայտնաբերվել ատրճանակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների վիճաբանությունը, որը հնարավոր է ողբերգական ավարտ ունենար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 2-րդ հասցեի մոտ կրակոցներ են հնչել։ 

Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի Քրեական հետախուզության ծառայողներն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ 34-ամյա Տարոն Ս.-ին, 31-ամյա Մասիս Շ.-ին, իսկ Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Ա.-ին՝ խուլիգանություն, ապօրինի զենք-զինաթերք պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս մոտ հայտնաբերվում է «GOLT GOVERMEN» տիպի ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով։

Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել, իսկ բերման ենթարկվածները ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր