211652_close_icon
views-count115104 դիտում article-date 01:38 16-08-2019

Երևանում ոստիկաններն ու քննիչները կանխել են հերթական զինված «ռազբորկան». Հայտնաբերվել են մակարով տեսակի ատրճանակներ, կան 1 տասնյակից ավելի բերման ենթարկված անձինք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել եւ ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց, որոնց ինքնությունը այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում: «Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է 2 հատ մակարով տեսակի ատրճանակ, ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ մի քանի ավտոմեքենաներ, եւ այս պահին ճշտվում է նրանց վարորդների մասնակցությունը տեղի ունեցած «ռազբորկային»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր