1857 դիտում
13:35 14-03-2019
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնին նվիրաբերվեցին անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ
Կառավարությունն այսօրվա նիստում Անասնապահության զարգացումը խթանելու նպատակով որոշեց «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին նվիրաբերել 22 մլն 587 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար:
Որոշվեց նաև Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի համապատասխան համայնքների վարչական տարածքներում գտնվող` 1 մլրդ 64 մլն 537 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը նվիրաբերել նույն համայնքներին` համապատասխան համայնքի արոտավայրերի ջրարբիացման բարելավման և անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:
«Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 226 մլն 895 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան նվիրաբերվեց նույն կոոպերատիվներին՝ կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով», - նշեց Գեղամ Գևորգյանը։
Նմանատիպ նյութեր
1050 դիտում
13:14 01-12-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել են Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն
Այս բաժնից
2182 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
823 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
763 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը