211652_close_icon
views-count18122 դիտում article-date 22:40 12-08-2023

Արտակարգ դեպք Երևանում. «Երևան պանդոկ»-ի ծխատարում առաջացած կրակը խուճապի էր մատնել քաղաքացիներին. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7-րդ շենքի տանիքից ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է  Ագաթանգեղոս փողոցի թիվ 7-րդ շենքին կից «Երևան պանդոկ»-ի ծխատարում: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը, նույն վաշտի ավագ պարեկ Խաչիկ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Սաշա Տիգրանյանը:

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիների կողմից կուտակումներ տեղի չունենան:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Հրդեհը հրշեջների կողմից մեկուսացվել և մարվել է: Այրվել են սննդային յուղեր և ծխահեռացման համակարգը: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր