211652_close_icon
views-count13328 դիտում article-date 21:46 08-08-2023

Արտակարգ դեպք Երևանում. «Երևան պանդոկ»-ի ծխատարում առաջացած կրակի դեմ պայքարում էին հրշեջների մի քանի մարտական հաշվարկներ. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին քործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Երևան պանդոկի» շենքի տանիքում ծուխ է նկատվում: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարատկան հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ:

Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում հրշեջների աշխատանքը հեշտացնելու նպատակով ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Նորայր Հակոբյանը, որպեսզի հետաքրքրաեր քաղաքացիները չհավաքվեն և կուտակում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Հրդեհը ժամը 18:50-ի սահմաններում հրշեջների կողմից մեկուսացվել, ժամը 19:15-ին մարվել է:

Այրվել են «Երևան պանդոկի» ծխատարում (15 գմ) սննդային յուղեր։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր