211652_close_icon
views-count59944 դիտում article-date 18:12 08-08-2023

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ նախկին ճանապարհային ոստիկանը Nissan-ով «Մուլտի Մեջիք մոլի» դիմաց բախվել է քարե պարսպին․ վերջինս հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։35-ի սահմաններում 36-ամյա Աշոտ Կոստանյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Պտղնի վարչական համայնքի «Մուլտի Մեջիք մոլի» դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Կոստանյանը մարմնական վնասվաքներով  տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քնչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Արման Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալաքյանի գլխավորությամբ։

Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Ա․ Կոստանյանը գիտակցության չգալով՝ մահացել է։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Կոստանյանը նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր