27310 դիտում
23:55 06-10-2021
Ավտովթար Երևանում. բախվել են Nissan Murano-ն ու Honda CR-V-ն. վերջինս հարվածել է մի քանի ծառերի, ապա քարե պարսպին. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթաշեն-Աշտարակ նորակառույց ճանապարհին բախվել են Honda CR-V և Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, ապա բնակչի տան քարե պարսպին:
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրենց լավ են զգում ու վնասվածքներ չեն ստացել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկաին ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+