77615 դիտում
17:28 31-07-2023
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. խոտով բարձված ГАЗ 53-ը Գավառից Սուրբ խաչ մատուռ տանող ճանապարhին կողաշրջվել է. oպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում Գավառ քաղաքից դեպի Սուրբ խաչ մատուռ տանող դաշտամիջյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Հ.-ն իր վարած ГАЗ 53 մակնիշի խոտով բարձված բեռնատարով կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 31 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մինչ փրկարարների և պարեկների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և դատարկել անասնակերը, ապա հրշեջ փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները ուղղել են ավտոմեքենան և այն դուրս բերել անվտանգ վայր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1948 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)