211652_close_icon
views-count24897 դիտում article-date 17:31 29-07-2023

Հրդեհ` Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի տներից մեկում. կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, հրշեջ փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զոլաքար գյուղի տներից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, նշված գյուղի 11-րդ փողոցի 2-րդ փակուղում գտնող տներից մեկի տանիքում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ովքեր ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլև հրշեջների և գյուղացիների հետ պայքարել են կրակի տարածման դեմ:

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր