211652_close_icon
views-count1342 դիտում article-date 17:56 25-07-2023

Դավաճանական կառավարությո՞ւն ենք, հրաժարվեք այդ կառավարության աջակցությունից․ Փաշինյանին հունից հանեց արցախցու հարցը

Պատասխանատու զգում եմ այսօր ստեղծված իրավիճակի համար, հրաժարական տվել եմ, չեմ պատրաստվում անդադար հրաժարական տալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին հարց ուղղելու հնարավորությունը լրագրողը տվել էր Արցախի բնակչի։

Արցախի բնակիչը մասնավորապես հարցրել էր՝ Փաշինյանն իրեն մեղավոր զգո՞ւմ է, չի՞ ցանկանում հրաժարական տալ, եվ, ի վերջո, ինքը դավաճա՞ն է, թե՝ անհաջող քաղաքական գործիչ։ Արցախցու հարցը հունից հանեց Փաշինյանին։

«Ասում է՝ հայրենքի 80 տոկոսը, ո՞ր 80 տոկոսը, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ Աղդամը մեր հայրենիքը չէ՞։ Սուրբ Շուշիի վերաբերյալ հարուցված գործ կա, կա մեղադրյալ, գուցե էլի լինեն՝ հուսամ հարց տվող պոտենցիալ մեղադրյալների շարքում չէ։ Ինձ թույլ մի տվեք հիշեցնել 2020 թվականի սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտից Երևան առաջացած խցանումների մասին։ Դավաճանական կառավարությո՞ւն ենք, ուրեմն՝ հրաժարվեք դավաճանական կառավարության աջակցությունից։ Դավաճանից փող ստացողն ի՞նչ է։ Այնքան եմ ճանաչում նման կենաց ասողներին, որոնք պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին։ Թող ոչ մեկին չթվա՝ Ղարաբաղի ակցենտով խոսելը նշանակում է՝ լինել հերոս, ո՛չ»,- ասաց Փաշինյանը։

Քաղաքացին նաև հետաքրքվել էր՝ Փաշինյանը չի վախենում Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին արժանանալուց (Դավաճանության համար Դավիթ Բեկի զինվորները Ֆրանգյուլին ձիուց կապված քաշել են, մեռնելու վայրում էլ փոս փորել ու գցել մեջը։ Հետո մարդիկ մի քար են դրել վրան, բանալու նման մի բան քանդակել՝ ի ցույց բոլորի, որ այդ քարի տակ պառկած է հայրենիքի դավաճանը)։

«Ես անձնապես ոչնչի համար չեմ վախենում, վախենում եմ մեր սխալ որոշւմների համար։ Եթե իմ կենսագրությանը ծանոթ եք, ուրեմն՝ իմ վախերի չափերն էլ գիտեք»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր