13921 դիտում
20:38 27-05-2020
Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Փաշինյանին. Նիկոլն, ով մինչ այդ փորձում էր սվաղել թեման, այսօր ԱԺ-ում ընկավ ցնցումների մեջ
Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին, և կոռուպցիոն բացահայտումների տեսաշարի ընդամենը 6-րդ մասից հետո Նիկոլն, ով մինչ այդ փորձում էր սվաղել թեման, այսօր ԱԺ-ում ընկավ ցնցումների մեջ:
Վարչապետին ոչ հարիր բառապաշարով, կեցվածքով և դիրքով մինասյանական բացահայտումների արձագանքը ոչ միայն չփարատեց վարչապետին ուղղված մեղադրանքներն, այլև ապացուցեց հին հռոմեական ճշմարտությունը. "Նիկոլ, դու բորբոքվում ես, ուրեմն մեղավոր ես":
Իդեպ, Փաշինյանի հիստերիկ փոռթկումն այնքան անկառավարելի էր, որ սովորաբար նախադասությունները հընթացս կազմող, շարադրանքի սահունությունն ապահավող վարչապետը ստիպված էր շնչահեղձ լինել սեփական մաղձի մեջ, ծամծմելով ասելիքը՝ հին սովետական կասետային մագնիտոֆոնի նման:
Իսկ ինչ վերաբերում է "դուք ձեր հալը դեռ կտեսնեք" ոճի պրիմիտիվ սպառնալիքներին, ապա վաղուց պարզ էր, որ կորոնովիրուսով վարակված Հայաստանում Նիկոլը դիմելու է քաղաքական ճնշումների նոր ալիքին՝ ոտքի տակից գնացող իշխանությունը փրկելու փորձ անելու համար:
Իսկ որ այդ ընթացքում կործանվում են երկիրն ու ժողովուրդը, դա իրեն ընդհանրապես չի հետաքրքրում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
643 դիտում
18:53 29-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
1480 դիտում
18:51 29-11-2024
Դատախազը նոր նշանակում է արել
844 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել