211652_close_icon
views-count13946 դիտում article-date 12:54 20-07-2023

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շարունակվում է պայքարը հողազավթումների և ապօրինի կառույցների դեմ, որոշ հատվածներում էլ տնկվում են ծառեր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն որ վերջին 1 տարում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ մայրաքաղաքում բազմաթիվ ապօրինի հողազավթումների դեմ պայքարն իր արդյունքն է տալիս, գաղտնիք չէ։

Վարչական շրջաններում ապամոնտաժվել և շարունակվում են ապամոնտաժվել այնպիսի շինություններ, որոնք քաղաքացիները կառուցել են առանց համապատասխան թույլտվություն ունենալու, կատարել մայթերին, հետիոտնի համար նախատեսված վայրերում, այնպիսի տեղերում, որտեղ ժամանակին եղել են ծառեր և թփեր։ 

Եթե որոշ վարչական շրջաններում նման խորթ երևույթի դեմ պայքարում վարչական շրջանի ղեկավարները կաղում են, ապա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ՝ կյանքի է կոչվում Տ․ Ավինյանի հայտարարած պայքարը ապօրինի կառույցների և հողազավթումների դեմ։ 

Ու շատ դեպքերում մայթերն ու կանաչ գազոնները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բերվել են նախկին տեսքի։ Բնակիչների կողմից ծառերն արմատախիլ արված վայրերում նորից նոր տնկիներ են տնկվել։ 

Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից հերթական նոր կառուցվող շինության հիմքերը ապամոնտաժվեցին Մելիքյան 5/8 հասցեի հարևանությամբ, որի մի հատվածը վերածվել էր շինհրապարակի։ 

Թաղապետարանը տեղեկություններ էր ստացել և ժամանելով նշված վայր՝ կառուցապատողին հորդորել, որպեսզի ոչ միայն չշարունակի, այլ սեփական միջոցներով ապամոնտաժի և նախկին տեսքի բերի տարածքը։ Եվ տվել էր մի քանի օր ժամանակ։ Սակայն օրեր անց թաղապետարանը ճշտել էր, որ իրենց կողմից տրված հորդոր-խնդրանք-նախազգուշացումն արդյունք չէր տվել։ 

Ու երեկ թաղապետարանը իր միջոցներով կատարեց քանդման աշխատանքներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում այն կառուցողի հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Տարածքը որտեղ քաղաքացին ֆունդամենտ էր լցրել, օձերի ու կարիճների բուն էր դարձել։ Մի քանի մեքենա աղբ է տեղափոխվել էստեղից։ Ընտանիքն էլ, ով կառուցում էր, ոչ թե քարի շինություն էր անելու, այլ ֆունդամենտի վրա մտադիր էր վագոն-տնակ տեղադրել։ Մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան, չեն թույլատրել։ Բայց եթե էդ ընտանիքի վիճակը տեսնեին, գուցե և բարի կամք դրսևորեին ու տարածքը տային իրեն։ Հա՛մ քրտինքով ապրող ընտանիքի կացարանի հարցը մասամբ կլուծվեր, հա՛մ էլ տարածքում կվերանային օձերն ու կարիճները։ Բայց դե քաղաքապետարանը որոշել է, որ պետք է քանդվի, թաղապետարանն էլ իր գործն է անում»։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջին 1 ամսվա ընթացքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապամոնտաժվել ու քանդել են մի քանի ապօրինի կառուցված շինություններ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր