610 դիտում
12:10 20-07-2023
Բրյուսելի հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ։ Այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց: Այս մասին այսօր Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:
Մեր համոզմունքը եղել և շարունկում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը մեր գնահատմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է: Հիմա դա արդեն ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսեւորումը էլեկտրա էնեգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է, ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դարձնելու նպատակով:
Ցավով է պետք ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջացնքը, մինչ օրս չի կատարվել: Այդուհանդերձ, մենք պետք է շարունակենք աշխատանքները այս ուղղությամբ:
Անհրաժեշտ է աշխատանքներ տնել նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային մամուլում հնարավորինս լայն լուսաբանելու ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
12:38 03-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
871 դիտում
12:08 03-01-2025
Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան
820 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը