211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ հրշեջ փրկարարներին հաջողվել է նախ կանխել Բամբակաշատ գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count685 դիտում article-date 22:11 04-12-2025
Դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 15-րդ փողոցում երկհարկանի տուն է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի և վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ստեփան Երանոսյանը և Նարեկ Սարգսյանը։

Հրշեջ փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են նախ կանխել հրդեհի տարածումը ապա մարել այն։ Այրվել է խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ) և ջերմահարվել է հյուրասենյակի պատը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ և դեպքի հանգամանքները։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր