211652_close_icon
views-count892 դիտում article-date 13:20 09-02-2023

Լաչինի միջանցքի շրջափակումը, բացի հումանիտար ճգնաժամից, ԼՂ-ում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի. Փաշինյան

Երեկ Ադրբեջանը կրկին փակել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը, մինչդեռ  այն վերականգնվել էր 1 օր առաջ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչ այդ Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել դրանից 4 օր առաջ: Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, ընդ որում այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետեւ գազամատակարարումների դադարեցնումների եւ վերականգնումների  արանքում էլ տեղի են ունենում այլազան  իրադարձություններ: Ասենք, օրինակ, գազամատակարարման դադարեցումն իրականացվում է ոչ թե ամբողջությամբ, այլ  50 տոկոսով, հետո մատակարարումը դառնում է 70 տոկոս, հետո  իջնում 10 տոկոսի, հաջորդ պահին դառնում 30 տոկոս, հետո վերականգնվում ամբողջությամբ,  հետո նորից իջնում 40 տոկոս եւ այսպես շարունակ»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով, նման վայրիվերումները երբեմն կարող են տեղի ունենալ օրական միքանի անգամ կամ մի քանի օրը մեկ. «Ընդ որում  սա արդեն ոչ թե «բնապահպաններն են», այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետեւ եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են եւ տեսանելի, գազախողովակում դրանք չեն նկատվել: 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, ԼՂ-ում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների, որովհետեւ,  ինչպես տեղյակ եք, Ադրբեջանն արգելափակել է նաեւ ԼՂ էլեկտրական հոսանքի մատակարարումը: Ու քանի որ էլէներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, ԼՂ իշխանությունները ստիպված են հովհարային անջատումներ իրականացնել օրական 6-8-10 ժամ՝ կախված եղանակից: Այս պայմաններում ԼՂ մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որը բերում է անտառային հատումներ իրականացնել, ինքը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ԼՂ-ում գիշերը ձյուն է տեղացել եւ գիշերը օդի ջերմաստիճանը նվազում է մինչեւ -5 աստիճան:

Սրանով, ըստ այդմ, եւս մեկ անգամ հօդս են ցնդում Ադրբեջանի իբր բնապահպանական նպատակադրումները»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքի փակումը հբացի հումանիտարից հանգեցրել է նաեւ բնապահպանական ճգնաժամի:

«Ադրբեջանի այս գործողությունները մի նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը, ինչը հավատում ենք, որ անկոտրում է: Այդուհանդերձ, մենք ավելի պետք է մեծացնենք մեր ջանքերը ԼՂ-ում ծայր առաջ հումանիտար, հիմա արդեն  նաեւ բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որը Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողությունների արդյունքէ»,-ասաց նա:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն երկրներին ու միջազգային կառույցներին, որոնք օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել ԼՂ-ում ծավալվող ճգնաժամի մասին:

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ-ում հաստատված հումանիտար ու բնապահպանական ճգնաժամը ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան, որովհետեւ միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը եւ սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր