211652_close_icon

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

views-count514 դիտում article-date 19:29 22-05-2025
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ:

Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին:

Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն նոր ուղենիշներ է սահմանել Հանրապետությունում դպրոցաշինության որակի և անվտանգության տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ընթացիկ համագործակցության մի շարք ուղղությունների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղություններով ընթացիկ համագործակցության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր