211652_close_icon
views-count6604 դիտում article-date 18:38 16-07-2023

Մինչ քաղաքացիները Վարդավառ են նշում, հրշեջ-փրկարարներն ու պարեկները, վտանգելով իրենց կյանքը, առավոտից խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներն եմ մարում. հերթականը «Շանգրի Լա» խաղատան դիմաց է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ այսօր՝ հուլիսի 16-ին, Հանրապետությունում քաղաքացիները Վարդավառ են նշում, ՀՀ Ներքին գործերի նախարարութան Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները և նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները, ամռան այս տապին, պայքարում են առաջացած հրդեհների դեմ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի պետ Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ, 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված ահազանգով ժամանել են Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան դիմաց, որտեղ մոտ 4000 քառակուսի մետր խոտածածկ տարածքում հրդեհ էր բռնկվել: 

Հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Վարշամ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Աբրահամյանը կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ, կանխում են կրակի տարածումը, իսկ մի քանի պարեկներ էլ սահմանազատել են տարածքը: 

Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և աշխատանքներ են կատարվում հրդեհի կրակի օջախները հայտնաբերելու և մարելու ուղղությամբ: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր