Հրշեջ-փրկարարներն ու Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, ամբողջությամբ մարեցին Նուբարաշենի աղբավայրում օրեր շարունակ բռնկված խոշոր հրդեհը. ՓԾ տնօրենի կարգադրությամբ կատարվում է հերթապահություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողջ գիշեր ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարները ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ ՓԾ տնօրենի տեղակալներ Տգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի, Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, կարեի է ասել, ամբողջությամբ կանխել են օրեր շարունակ Նուբարաշենի աղբավայրում առաջացած կրակը, որը տեսանելի էր մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններից, նաև Արարատի ու Արմավիրի մարզերից:
Երեկ արդեն ամենավտանգավոր հատվածներում ոչ միայն կրակ, այլև ծուխ չէր նկատվում, իսկ ավելի խորքային հատվածում, որտեղ ճանապարհներն անանցանել էին, հրշեջ-փրկարարները հսկայական աշխատանքի արդյունքում, կարելի է ասել, ամբողջ կրակը մարեցին ու հերթապահություն էին իրականցնում կրակի թաքնված օջախները հայտնաբերելու ու չեզոքացնելու ուղղությունները:
Ամբողջ գիշեր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրութամբ Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի աշխատակիցները անընդհատ քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ջրատարներով ջուր էին հասցնում հրշեջ-փրկարարների ավտոմեքանաներին, ինչը ավելի էր հեշտացնում հրշեջների աշխատանքը:
Այսօր՝ օգոստոսի 13-ին, հրշեջներն ու Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակիցները շարունակում են հերթապահություն իրականցնել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի և Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատր Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ 24-ժամյա ռեժիմով կրակի, ծխի ու թունավոր գազերի պայմաններում, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին կանխել Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին ոչ միայն Երևանի, այլ նաև Արարատի ու Արմավիրի մարզերից:
Ամբողջ քաղաքը, կարելի է ասել, պատված էր թունավոր ծխով:
3 օր շարունակ մոտ 100-ից ավելի հրշեջ-փրկարարներ պայքարում էին կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվեց:
Այդ 3 օրերի ընթացքում միայն աշխատում էին հրշեջ-փրկարարներն ու պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները:
Անգամ Նուբարաշենի թաղապետի քթի տակ բռնկված կրակը չէր անհանգստացրել մեծն թաղապետին, որպեսզի գոնե ջրատար ավտոմեքենաներով օգնեին հրշեջներին և միայն խնդրի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խիստ կարգադրությամբ Երևանի վարչական շրջանների բոլոր ղեկավարները շաբաթ-կիրակին իրենց հանգիստը հավանաբար որոշել էին, որ պետք է անցկացնեն Երևանից դուրս կամ ծովափնյա որևէ վայրում, «գրոհել էին» աղբավայրը:
Փրկարարների հետ առաջին օրվանից միայն աշխատել էր Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը:
Մինչև այժմ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկի աշխատակիցները՝ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կ. Արեյանի և հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի գլխավորությամբ այդ հատվածները հողի շերտով ամբողջությամբ փակել են, ինչի շնորհիվ, կարելի է ասել, հարցը մասամբ լուծվել է, սակայն ամբողջական պետք է խնդիրը լուծվի Կառավարության մակարդակով և ինչպես նշում էին հազարավոր երևանցիներ, ճիշտը աղբի վերամշակման գործարան կառուցելն է:
Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» աշխատակիցները, կարելի է ասել, մոտ 3000-ից ավելի բեռնատար հող են տեղափոխել աղբավայր, այսօր էլ աշխատանքները դեռ շարունակվում են:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։