47187 դիտում
21:05 11-07-2023
Արագածոտնի մարզի պարեկների, «Աշտարակ» և «Արամյանց» բժշկական կենտրոնների բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել քաղաքացու՝ «մազից կախված» կյանքը
Այն որ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության ստեղծման օրվանից բազմաթիվ դեպքեր են եղել, երբ պարեկների սրտացավ և օպերատիվ գործողությունների արդյունքում մարդկային կյանքեր են փրկվել, անհերքելի փաստ է:
Օրեր առաջ Շիրակի մարզի բնակիչ Հարություն Համբարյանը իր ավտոմեքենան վարելիս Արագածոտնի մարզում ինքնազգացողության վատացում է ունենում և կայանում է ավտոմեքենան: Ու արդեն, երբ գիտակցությունը կարելի է ասել կորցրած է լինում, նրա ավտոմեքենան նկատում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկ Հարություն Սահակյանն ու կրտսեր պարեկ Հայկ Հարությունյանը, ովքեր ծառայություն կատարելիս են լինում: Պարեկները ճիշտ են կողմնորոշվում և իրենց ծառայողական ավտոմեքենայով Հ. Համբարյանին տեղափոխում են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ էլ իրենց մասնագիտական կոչմանը հավատարիմ փայլում են Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, նրանք անհապաղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ռեանոմոբիլով Հ. Համբարյանին տեղափոխել Երևան՝ «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժշկական անձնակազմը՝ բժիշկ Նարեկ Աթոյանի գլխավորությամբ, կատարել են սրտի ստենտավորում:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Հարություն Համբարյանի շնորհակալական խոսքը․
«Իմ երախտիքի խոսքն եմ ուզում հայտնել Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկ, ոստիկանության կապիտան Հարություն Սահակյանին և կրտսեր պարեկ, ոստիկանության սերժանտ Հայկ Հարությունյանին՝ իմ կյանքին վտանգ սպառնալու պահին արագ արձագանքելու և իրենց ծառայությունը բարեխիղճ կատարելու համար: Ցանկացած մարդու կյանքում լինում են ճակատագրական պահեր և Աստծո ողորմածությամբ է օժտված այն մարդը, ում կողքին այդ օրհասական պահին հայտնվում են սրտացավ և հոգատար մարդիկ: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նաև Աշտարակի և «Արամյանց» բժշկական կենտրոնների ողջ անձնակազմին` մարդասիրական ջերմ վերաբերմունքի, Հիպոկրատի երդմանը հավատարիմ իրենց աստվածաշնորհ աշխատանքը բարեխիղճ և անձնվեր կատարելու համար: Առօրյա աշխատանք, որի արդյունքում մարդկային բազում կյանքեր են փրկվում»։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1987 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)