52427 դիտում
16:56 24-05-2023
Արտակարգ դեպք Լոռու մարզում․ Ստեփանավանի հրշեջ-փրկարարների, պարեկների ու բժիշկների օպերատիվ և գրագետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել փրկել տանիքում կախված 32-ամյա տղամարդու կյանքը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, և հայտնել են, որ Ստեփանավան քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկում տղամարդ կա կախված և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Սուրեն Բարեյանն ու կրտսեր պարեկ Էրիկ Հունանյանը։
Օպերատիվ են գործել նաև Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարներն ու պարեկները նշված տան տանիքում պարանով կախված վիճակում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Մ․-ին։
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կտրվել է պարանը։ Ապա արդեն տեղում իրենց մասնագիտական հմտություններով փայլել են Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկները, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան և տեղափոխել «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 24-ին, Մհեր Մ․-ին «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)