211652_close_icon
views-count1273 դիտում article-date 21:56 07-07-2023

Ֆինանսների փոխնախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Այցի նպատակն էր ներկայացնել ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային գործող տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին իր պաշտոնավարման ընթացքում հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար:

Շնորհավորելով Ալկիս Բրիենիոս Դրակինոսին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը մաղթել է արգասաբեր գործունեություն, որը, վստահաբար, կնպաստի Հայաստան-ՎԶԵԲ գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Հատկանշական է, որ Ալկիս Բրիենիոս Դրակինոսը ՎԶԵԲ երևանյան գրասենյակի առաջին ղեկավարն է և պաշտոնավարել է 1999-2000թթ.:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի աջակցությամբ ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հաջորդ տարի Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպչական աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր