ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը:
Հունիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ տնտեսության ներկա իրավիճակն ու ֆինանսական կայունությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ներկայումս վարվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը: