ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը
Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծման հնարավորությունը` հույս հայտնելով, որ վերջինս էապես կնպաստի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսավորմանը:
Հատկապես ընդգծվեց երկարաժամկետ հեռանկարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի առաջնայնությունը: Կողմերն անդրադարձել են նաև բաժնեմասնակցային հիմնադրամի կառավարման համար ընտրված «Ամբեր Կապիտալ» ներդրումային ընկերության գործունեության հաջող փորձին: