211652_close_icon
views-count940 դիտում article-date 18:47 07-07-2023

Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները․ Սերժ Սարգսյանը տրամաբանական է համարում Օսկանյանի առաջարկները․ tert.am

Tert.am-ը գրում է․ Չեմ կարծում՝ վիճակն անելանելի է, Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահի խոսքով՝ ինքն ուշադիր լսել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկությունները։ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ տրամաբանական է այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, և իրականացնելի է:

«Իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է։  Եթե կարողանան պայմանավորվել մի խումբ  դիվանագետներ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ աշխատել, իսկ մնացածը լռել, կարող է փոփոխություններ լինել։ Թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ կարող են լռել»,- նշեց նախկին նախագահը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր