1162 դիտում
09:57 07-07-2023
Անահիտ Մանասյանը մութ սենյակում սև կատու է փնտրում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե որեւէ դատարանում նախատեսված է դռնբաց դատական նիստ, նշանակում է, որ լրագրողները ազատ կարող են մասնակցել, լուսաբանել եւ հանրայնացնել այն: Հայաստանի որեւէ ներպետական օրենքով կամ միջազգային կոնվենցիաներով արգելված չէ դռնբաց նիստի լուսաբանումը:
Այս տարրական ճշմարտությունը ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը չգիտի կամ չի ցանկանում իմանալ, դրա համար երեկ, պատասխանելով լրագրողների հարցի, թե ինչ իրավունքով է ԲԴԽ-ն արգելել իր դատական նիստի լուսաբանումը, որտեղ քնվում էր դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցման հարցը, ասել է. «Լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում։ Ես չեմ խոսի ԲԴԽ-ի մասին, որովհետեւ խոսքը դատական վարույթի մասին է, եւ Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող է խնդրահարույց իրավիճակ ձեւավորվել։ Պետք է լինի հստակ կանոնակարգ, որը կուղղի լրագրողների եւ քաղաքացիների ներկայացվածության պրոցեսը։ Մենք հիմա միջազգային չափանիշների ուսումնասիրություն ենք իրականացնում»։
Հատուկ օմբուդսմենի համար ընդգծենք, որ արդարադատության իրականացումն ապահովելու կարեւորագույն բաղադրիչներից է արդարադատության իրականացման հրապարակայնությունը: Վերահսկողություն պետք է լինի դատական իշխանության նկատմամբ, եւ, ամենակարեւորը, դատական իշխանությունը հաշվետու պետք է լինի հասարակությանը:
ՀՀ-ն` որպես մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է մարդու իրավունքներին վերաբերող կարեւորագույն միջազգային փաստաթղթեր, որով պարտավորվել է հարգել մարդու իրավունքները, այդ թվում` արդար դատաքննության իրավունքը, որն իր մեջ պարունակում է հրապարակային դատաքննության իրավունքը:
Ի՞նչ միջազգային չափանիշներ է ուսումնասիրում օմբուդսմենը, երբ դրանք վաղուց կան, գրված են, պարզապես պետք է պահպանվեն, ինչը Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում չի արվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1684 դիտում
10:01 08-06-2017
Նրանց համար, ովքեր անելիքը չպատկերացնելու հետևանքով՝ մութ սենյակում կատու են փնտրում․ «168 ժամ»
658 դիտում
12:04 14-04-2023
Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ
Այս բաժնից
445 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
424 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»