211652_close_icon

Նրանց համար, ովքեր անելիքը չպատկերացնելու հետևանքով՝ մութ սենյակում կատու են փնտրում․ «168 ժամ»

views-count1888 դիտում article-date 10:01 08-06-2017
«168 ժամ» թերթը գրում է. ««Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին՝ մտացածին են, և իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և մասնավորապես՝ մեր կուսակցությունում, առողջ աշխատանքային մթնոլորտ է»,- Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Առհասարակ, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ քիչ է շփվում: Համենայնդեպս՝ նախագահի պաշտոնում, և հատկապես՝ հայ լրագրողների հետ: Բայց Տավուշում նա անհրաժեշտ համարեց պատասխանել ընդամենը մեկ հարցի, իսկ այդ մեկ հարցը վերաբերում էր Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքին: Բնականաբար, ոչ հարցը, ոչ էլ պատասխանը պատահականության արդյունք չէին: Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ վերջակետ դրեց իր և վարչապետի հակասությունների մասին շահարկումներին: Իրականությունն այնպիսին է, որ իշխանությունն ինքն էլ բազմազան է, և հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ նույն կուսակցության որևէ ներկայացուցիչ կամ թև տեղեկատվական արշավ է սկսում մեկ այլ կուսակցի դեմ: Բայց արդյոք սա ներկուսակցական կամ ներիշխանական ճեղքի վկայությո՞ւն է: Ամենևին էլ ո՛չ: Սա ընդամենը շահերի իրացման գործընթաց է, որը նաև ապահովում է թամաշա: Նրանց համար, ովքեր անելիք չունենալու կամ անելիքը չպատկերացնելու հետևանքով՝ մութ սենյակներում կատու են փնտրում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերություններին, ապա բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ գործ ունենք ոչ թե հակամարտության կամ մրցակցության, այլ մի տանդեմի հետ, որի համագործակցությունը բավականին երկար է տևելու ու կանխորոշելու է երկրի քաղաքական դասավորությունը: Տավուշի իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հենց այս ուղերձն է հղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր