53939 դիտում
14:47 04-07-2023
Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում Nissan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խուբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Լալայան փողոց, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում Nissan մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստատեղում հայտնաբերել են տղամարդու դի։
Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 73-ամյա Սահակ Ս․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)