Համահայկական խաղերը կմեկնարկի օգոստոսի 5-ին․ Oragir.News
Oragir.News-ի փոխանցմամբ՝ Համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Գյումրիում՝ օգոստոսի 5-ին։
Գյումրին արդեն նախապատրաստվում է, և միջոցառման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 13 միլիոն դրամ, որից 8 միլիոնը կծախսվի համազգեստների, 5 միլիոնն էլ մարզիկների ու մարզիչների գործուղումների համար։ Համայկական խաղերին մասնակցելու համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այս պահի տվյալներով, ամենամեծ պատվիրակությունը կժամանի Ռուսաստանի Դաշնությունից՝ 18 քաղաքից շուրջ 430 մասնակից, Թուրքիայից՝ 5 քաղաքից 374 մասնակից, Վրաստանից՝ 7 քաղաքից 301 մասնակից, 247 մասնակից 10 քաղաքից կժամանի ԱՄՆ-ից, 180 մասնակից էլ հայտագրվել է Ֆրանսիայից, պատվիրակություններ կլինեն Արգենտինայից, Ավստրալիայից, Լիբանանից, Եգիպտոսից։
Հայաստանի մասնակիցների հետ ընդհանուր, մինչ այժմ գրանցված, մարզիկների թիվը հասնում է 5500-ի։
Հայտերի ընդունումից հետո տեղի կունենա վիճակահանություն։