211652_close_icon
views-count1937 դիտում article-date 23:00 21-05-2015

Համահայկական 6-րդ ամառային խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը

Մայիսի 21-ին Լոռու և Շիրակի մարզպետարաններում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի մասնակցությամբ անցկացվեցին աշխատանքային խորհրդակցություններ՝ Լոռու, Տավուշի, Շիրակի և Արագածոտնի մարզպետների, ինչպես նաև նշված մարզերի՝ համահայկական խաղերին մասնակցող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված հարցեր: Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ համահայկական 6-րդ ամառային խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված է 17 մարզաձև, նախկին 10-ի փոխարեն: Կոմիտեի նախագահը նշեց, որ այս տարի համահայկական խաղերը կլինեն աննախադեպ, թե՛ մասնակիցների քանակով, թե՛ քաղաքների աշխարհագրությամբ: Խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում: Քանի որ Վանաձորը և Գյումրին այս տարի նաև հյուրընկալող քաղաքներ են, ապա Իշխան Զաքարյանը հանձնարարեց, մինչև խաղերի մեկնարկը կարգի բերել քաղաքների մարզադահլիճները և ապահովվել քաղաքների տոնական տեսքը: Անդրադառնալով համահայկական խաղերի ջահի վառման արարողությանը, կոմիտեի նախագահը ասաց, որ այն լինելու է հատուկ տոնակատարություն և ջահը անցնելով Հայաստանի մարզերով և հայաշատ այլ քաղաքներով և օգոստոսի 2 –ին մտնելու է համայն հայության մայրաքաղաք՝ Երևան: Քննարկվեցին նաև կազմակերպչական այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր