Տերյանական օր չի լինի, իսկ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը կլինի օգոստոսի 1-ին. Oragir.news
1957 թվականից Գանձայում գործող Վահան Տերյանի տուն-թանգարանը գտնվում էր խիստ անմխիթար վիճակում:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախաձեռնությամբ մեկնարկած՝ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները մոտենում են ավարտին:
Հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ ցուցասրահի վերականգնման գաղափարի առաջացմանը՝ նշելով, որ 2019 թվականին՝ տերյանական օրերի շրջանակում, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հայտարարեց Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգման ծրագրի մասին, որն առնձնահատուկ հրատապության հարց էր և ներառված էր հիմնադրամի ռազմավարական ծրագրերի մեջ:
Այդ օրվանից մեկնարկեցին վերանորոգման աշխատանքները:
«Մենք նախապատրաստական բավականին երկար աշխատանքներ իրականացնելուց հետո 2020 թվականի վերջից սկսեցինք շինարարական ու վերականգնողական աշխատանքները»,-ասաց Սամվել Մկոյանը:
Մանրամասներն՝ այստեղ