Օգոստոսի 1-ին Փաշինյանն ու Էրդողանը կբացեն Մարգարայի սահմանը․ Oragir.News
Հայաստանի Հանրապետության իշխանությունները տարեսկզբին հայտարարեցին, որ ամռան սկզբին հայ-թուրքական սահմանը կբացվի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար։ Խոսքը Արմավիրի մարզի Մարգարա գյուղում գտնվող անցակետի մասին է, որտեղ մի քանի ամիս է՝ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում։
Մարգարայի բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ հաճախ են լինում անցակետի տարածքում, շփվում աշխատակիցների հետ, հետաքրքրվում, թե ի՞նչ նորություններ կան, վերջնակա՞ն է սահմանի բացումը, թե՞ ոչ։
«Վերջերս գնացել էի անցակետի մոտ, զրուցում էի բանվորների հետ, ասացին՝ ժամանակ են դրել մեզ վրա, պետք է ամսվա վերջ ավարտենք, որ օգոստոսի 1-ին սահմանի բացումն անեն։ Իմացանք, որ հայ-թուրքական սահմանի բացմանը ներկա են լինելու Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սա 100 տոկոսանոց ինֆորմացիա է, որը իրականում մեզ ցավ է պատճառում, քանի որ մենք մինչ այս պահն էլ դեմ ենք սահմանի բացմանը»,- ասաց Մարգարայի բնակիչը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։