211652_close_icon
views-count3151 դիտում article-date 18:52 02-07-2023

Արտակարգ դեպք Երևանոււմ. Սիլիկյան թաղամասում, բնակչի անփութության հետևանքով, տեղի է ունեցել գազախողովակի պայթյուն և գազի արտահոսք. օպերատիվ են գրոծել փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի խողովակի պայթյուն՝ առանց հրդեհի նշանների, սակայն  առկա է գազի արտահոսք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄԻ-ի և «Տրասնգազ» ընկերության ներկայացուցիչները: 

Բարեբախտաբար տուժածներ չկան: Տեղում ասշխատում է  նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանն ու Գոհար Արզումանյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր