958 դիտում
22:38 30-06-2023
«Անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում»․ ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության մասին
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկատվություն է հրապարակել՝ ի պատասխան ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին հարցումների.
«ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո:
2023թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Որպես հաջորդ քայլ, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
1217 դիտում
22:20 03-02-2023
ՀՀ քաղաքացիների՝ ID քարտերով Վրաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու մասին
Այս բաժնից
718 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
997 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1240 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ