1244 դիտում
22:20 03-02-2023
ՀՀ քաղաքացիների՝ ID քարտերով Վրաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու մասին
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու եւ Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու հարցը։
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ից, 2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։
ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի վիզայի։
Նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ստորագրվելուց եւ երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։

Նմանատիպ նյութեր
11628 դիտում
11:11 19-01-2017
Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը այսօր կվերացվի. «Հայկական ժամանակ»
1343 դիտում
18:27 30-01-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ
1005 դիտում
19:34 30-03-2015
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը՝ Արաբական միացյալ էմիրություններ
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը