111811 դիտում
14:26 29-04-2022
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. կնոջ և հարևանի հետ սիբեխ հավաքելու գնացած 67-ամյա վարորդը, ՈՒԱԶ-ով 500 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի դին այնտեղից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Վանիկ Խ-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածին հարակից տարածքում գտնվող «Քամուտ Ղարշ» կոչվող սարամասում՝ դաշտամիջյան ճանապարհին, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վանիկ Խ-ն տեղում մահացել է։
Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ պատգարակով դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Բերդ» բժշկական կենտրոնիկ դի տեղափոխող ավտոմեքենային։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Բերդի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կետրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի, բաժնի պետի տեղակալ Արգամ Մայիլյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Մայիլյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում մահացածի կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ամուսնու և ընկերուհու հետ գնում էր սիբեխ հավաքելու, և նշված հատվածում իրենք իջել են, և ամուսինը մեքենայի հետընթացի ժամանակ չի կարողացել կառավարել այն և գլորվել է ձորը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2002 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)