15416 դիտում
15:27 26-06-2023
Արտակարգ իրավիճակ Հրազդանի կիրճում․ հենապատը փլուզվել և մասամբ փակել է ճանապարհը․ պարեկները սահմանազատել են տարածքը և ապահովում են ավտոմեքենաների ազատ և անվտանգ տեղաշարժը․ ժամանել են փրկարարներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 26-ին, հերթական փլուզման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը Հրազդանի կիրճում ճառայություն կատարելու ժամանակ՝ շրջագայության ընթացքում նկատել են, որ հենապատը փլուզվել է, և քարերն ու հողային շերտը մասամբ փակել են ճանապարհը, վտանգավոր իրավիճակ ստեղծելով երթևեկության համար։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ՝ Ռ․ Եղիազարյան ու Վ․ Սարգսյանը սահմանազատել են տարածքը, մի քանի քարեր հեռացրել են ճանապարհից, ապա իրականացրել պահպանություն, ապահովելով ավտոմեքենաների ազատ և անվտանգ տեղաշարժը։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր պետք է ժամանեն նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները, որպեսզի հատուկ տեխնիկայով հեռացնեն թափված քարերն ու հողային զանգվածը, որից հետո հնարավոր է՝ նոր, ավելի ապահով հենապատ կառուցեն, քանի որ կա վտանգ, որ հնարավոր է՝ փլուզումը շարունակվի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
Նմանատիպ նյութեր
26248 դիտում
12:20 01-03-2016
Արտակարգ իրավիճակ Երևանում. Հրազդանի կիրճում 20 մետր երկարությամբ ճանապարհի հենապատը փլվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
16840 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ