211652_close_icon
views-count26251 դիտում article-date 12:20 01-03-2016

Արտակարգ իրավիճակ Երևանում. Հրազդանի կիրճում 20 մետր երկարությամբ ճանապարհի հենապատը փլվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Հրազդանի կիրճում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, «Սանիթեք» ընկերության աշխատակիցների մեղքով մոտ 20 մետր երկարությամբ ճանապարհի հետապատի փլուզում է տեղի ունեցել: Այս պահին նշված վայրում աշխատում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները, ինչպես նաև Միջազգային էներգետիկ կորպորացիայի ներկայացուցիչները: Հենց վերջիններն են նշված վտանգավոր այդ հատվածում տեղադրել պարկեր, որպեսզի վարորդները ցուցաբերեն զգուշավորություն և Սանիթեքի մեղքով գարնան առաջին օրը չդիմավորեն Հրազդան գետում: Ժամանել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո պատկան մարմիններին կարգադրեց, որպեսզի նախ՝ գետից հեռացնեն արմատախիլ եղած ծառերը, որից հետո ձեռնարկելու են անհրաժեշտ գործողություններ՝ հենապատը կառուցելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր