211652_close_icon
views-count18716 դիտում article-date 19:35 01-02-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Բագրևանդ» թաղամասում ձյան ծանրությունից ավտոկայանատեղիի երկաթե տանիքը փլուզվել է և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա․ ժամանել են հատուկ փրկարարներ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի թիվ 5/5 հասցեում գտնվող ավտոլվացման կետի տանիքը փլուզվել է ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ ձյան ծանրության հետևանքով տանիքը փլուզվել է և ընկել այնտեղ կայանված Mazda մակնիշի ավտոմեքենայի վրա։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սոս Սերոբյանն ու կրտսեր պարեկ Էդիկ Առաքելյանը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր