211652_close_icon

Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում

views-count1117 դիտում article-date 16:14 24-06-2023
Վրաց-ռուսական սահմանով երթևեկությունը տեղի է ունենում սովորական ռեժիմով, մեքենաների կուտակումներ չեն նկատվում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ-Վրաստան» գործակալությանը, այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետի սահմանի երկու կողմերում ավտոմոբիլային երթևեկության աճ չի նկատվում։ Այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր