211652_close_icon

Վրաստանը հույս ունի մոտ ժամանակներս բացելու Ռուսաստանի հետ սահմանը

views-count3504 դիտում article-date 16:54 27-01-2021
Վրաստանի իշխանությունները հույս ունեն մոտ ժամանակներս բարձրացնելու Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի բացման հարցը, այն դեպքում, եթե դա թույլ տա կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հունվարի 27-ին այդ մասին «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10556963]ТАСС[/url]»-ին հայտնել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Դուք գիտեք՝ Ռուսաստանի հետ սահմանի բացումը կախված է համաճարակային իրավիճակից: Հենց դա է ամբողջ խնդիրը: Ես հուսով եմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մոտ ապագայում կկայունանա մեր երկրներում, եւ մենք կկարողանանք բարձրացնել սահմանի բացման հարցը»,- ասել է Աբաշիձեն: Վրաստանի դիվանագտը նաեւ հավելել է, որ առաջին եռամսյակում ինքը պլանավորում է առցանց հանդիպում անցակցնել Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ՝ չբացառելով, որ կքննարկի նաեւ սահմանի բացման հնարավորությունը: Այսօր Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ անցման միակ սահմանային կետը՝ «Կազբեկ – Վերին Լարս»-ը, 2020 թվականի մարտից փակ է նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով 2020 թվականին ՌԴ-ի քաղաքացիները կատարել են ավելի քան 209 հազար այց հանրապետություն, ինչը 85,8 տոկոսով պակաս է, քան 2019 թվականին: Վրաստանը ՌԴ-ի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն չունի: Այն ընդհատվել է 2019 թվականի հուլիսից ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր