211652_close_icon

Դպրոցները փակելու անհրաժեշտություն դեռ չկա. Առողջապահության նախարար

views-count15680 դիտում article-date 15:06 01-03-2020
Չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր, որ անհրաժեշտություն լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակելու: Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մեզ համար կարևորը հանրային առողջությունն է ամեն դեպքում: Ավելի կարևոր բան, քան մեր քաղաքացիների առողջությունն է, չկա, ամեն ինչ բխելու է դրանից, բայց որոշումները պետք է լինեն փաստարկված, ապացուցված և ոչ թե պարզապես պահանջված: Ես երկու դպրոցահասակ երեխա ունեմ ու պատրաստ եմ իրենց դպրոց ուղարկել, քանի որ դպրոցական երեխաները պրակտիկորեն խնդիր չունեն այս վիրուսի հետ»։

Նմանատիպ նյութեր