34377 դիտում
11:44 24-06-2023
Արտակարգ դեպք Երևանում․ «Սելենա սերվիսին» պատկանող էլեկտրաենթակայանից աշխատակիցը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող էլեկտրաենթակայանում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ նշված վայրից շտապօգնության ավտոմեքենայով Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ Ռազմիկ Ա․-ն, ով ձեռքերի և դեմքի հատվածով այրվածքներ է ստացել։
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկ Կարեն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Լուսինե Պետրոսյանը, մինչև էլեկտրոցանցի աշխատակիցները ժամանեն և հոսանքազրկեն տարածքը, որպեսզի Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները աշխատեն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Ռազմիկ Ա․-ն աշխատում է «Սելենա սերվիս» ՓԲԸ-ում, և էլեկտրակայանն էլ հաշվառված է նշված սերվիսի հաշվեկշռում։ Դեպքի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։