211652_close_icon

Սիրելի աշխարհասփյուռ Հայ ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս այս հզոր օրվա առթիվ․ Ռազմիկ Պետրոսյան

views-count1528 դիտում article-date 16:19 28-01-2024
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, զինվորներ, սպաներ, մայրեր ու քույրեր շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Փառավոր մեր բանակը ստեղծվեց և կայացավ Արցախյան Հերոսամարտում մեր հերոս ընկերների կյանքի, մեր ժողովրդի միասնության ու տոկունության, մեր ազատամարտիկների նվիրվածության ու հերոսության շնորհիվ:

Մեր բանակը համալրվում է նորանոր ժամանակակից ռազմական միջոցներով և սպառազինությամբ, մեծ տեղ է տրված զինվորների ու սպաների  ռազմական ուսուցմանը: Պետական կառավարման նման վերաբերմունքը  բանակին երաշխիք է կարճ ժամանակում վերականգնելու նորանոր հաղթանակներ իրականացնելու, կորցրածը հետ բերելու նվիրական առքելությանը։ 

  Սիրելի աշխարհասփյուռ Հայ ժողովուրդ շնորհավորում եմ բոլորիս այս հզոր օրվա առթիվ: 
Փա՛ռք քեզ Հայոց Բանակ, փա՛ռք քեզ մեր հերոս Հայ Ժողովուրդ...
Խոնարհումս բոլոր մեր հերոս նահատակների հարազատներին...

Նմանատիպ նյութեր