1048 դիտում
15:42 20-06-2023
Վիլնյուսում որոշում չի ընդունվի Ուկրաինայի անդամակցության ժամանակացույցի վերաբերյալ. ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ
Հյուսիսատլանտյան դաշինքը Կիեւի հետ մերձեցման քայլ կանի, բայց ՆԱՏՕ-ին նրա անդամակցության կոնկրետ ժամանակացույցի մասին որոշում չի ընդունվի։ Այս մասին երեքշաբթի ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն RFI ռադիոկայանի եթերում։
«Վիլնյուսում մենք Ուկրաինայի հետ մերձեցման կարեւոր քայլ կանենք, բայց առանց [Ուկրաինայի] միանալու ստույգ ժամանակացույցի ընդունման,- նշել է նա։- Այսօր չկան ստույգ ժամանակացույցի ընդունման համար պայմաններ։ Պատերազմը շարունակվում է, ընդ որում՝ կոնսենսուս [այդ հարցում] դաշինքում չկա։ Միեւնույն ժամանակ, ինչպես ասել է [ԱՄՆ նախագահ] Ջո Բայդենը, Ուկրաինան պետք է շարունակի ներքին բարեփոխումները»։
Ջոանեի խոսքով՝ մերձեցման քայլ ասելով նկատի ունեն նոր մարմնի՝ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծումը։ Բացի այդ, կազմակերպության անդամ երկրները «պատրաստվում են ընդունել ուկրաինական բանակի՝ ՆԱՏՕ-ական ձեւաչափի արդյունավետ զինված ուժերի վերածվելու բազմամյա պլան »։ «Մենք պատրաստ ենք ընդունել [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկուն իբրեւ հավասարի»,- ավելացրել է նա։
Խոսելով դաշինքի կողմից Ուկրաինայի աջակցության շարունակման մասին՝ Ջոանեն ընդգծել է, որ դա կախված է ՆԱՏՕ անդամ պետությունների քաղաքական կամքից՝ «դա անել նուն տեմպով եւ օգտագործելով նույն ռեսուրսները», ինչպես նաեւ կախված սպառազինությունների նրանց պաշարների հետ կապված իրավիճակից։ «Ելնելով ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի եւ մեր խոսակցություններից դաշնակիցների ու գործընկերների հետ՝ մենք տեսնում ենք Ուկրաինային օգնելու ցանկություն երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր
7316 դիտում
09:40 30-05-2020
Հայկ Մարությանի կինն է որոշում` ով աշխատանքի ընդունվի քաղաքապետարանում, ում` հեռացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3901 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1027 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1540 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն