211652_close_icon
views-count7293 դիտում article-date 09:48 23-07-2020

Փոքր չէ հավանականությունը, որ մինչև տարեվերջ ընդունելության քննություններն ընդհանրապես վերացնելու որոշում ընդունվի.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ընդունելության քննությունների հետ կապված դժգոհությունները չեն հանդարտվում: Առաջին հայտի գերակայության արդյունքում բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են դժգոհել, փորձագետները տարաբևեռ կարծիքներ են հայտնում: Ընդհանրապես բուհերի ընդունելության քննությունները մեր իրականության մեջ միշտ էլ վերածվել են յուրատեսակ «կյանքի ու մահվան» կռվի, երբ սեփական զավակի՝ բուհ ընդունվելը պատվի հարց է հայ ծնողի համար: «Փաստ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ իշխանության որոշակի շրջանակներ առաջարկում են 2021 թվականից ընդհանրապես վերացնել ընդունելության քննությունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս քննարկումներից մեկի ժամանակ կարծիք է արտահայտվել, թե ժամանակն է ձերբազատվել «սովետից մնացած» այս համակարգից: Այս գաղափարի կողմնակիցները քիչ չեն, սակայն հարցն այն է, որ դեռևս չեն կարողանում գտնել լուծման ճանապարհը: Բանն այն է, որ քննարկվող տարբերակները, ասենք՝ ընդունելությունը կազմակերպել դպրոցական գնահատականներով, ապա զտման շեշտը դնել ռոտացիոն համակարգի, այսինքն՝ բուհական ընթացիկ գնահատականների վրա, ընդհանրապես վերացնել անվճար տեղերը և այլն, տարատեսակ խնդիրներ են առաջ բերում: Այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով քննարկումները բավականին թեժ են, և փոքր չէ հավանականությունը, որ մինչև տարեվերջ այս առումով վերջնական որոշում ընդունվի»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր