211652_close_icon
views-count1066 դիտում article-date 16:08 20-06-2023

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են սահմանազատման եւ սահմանագծման հարցերը

Երկուշաբթի Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Խալաֆ Խալաֆովի հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադարձությունները, հայտնում է Agenda.ge-ն։

Երկու պետությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների շրջանակում անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջեւ առկա «սերտ» համագործակցությունը, որն, ըստ կողմերի, «հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում», - նշվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Պաշտոնական անձինք պատրաստակամություն են հայտնել «հետագայում» խորացնել երկկողմ համագործակցությունը տնտեսության, առեւտրի, մշակույթի եւ այլ ոլորտներում։

Զրույցը նվիրված է եղել նաեւ  տարածաշրջանում տիրող իրավիճակին, մարտահրավերներին եւ խաղաղ լուծումներին։

Կողմերը նշել են խաղաղության եւ կայունության կարեւորությունը, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի հատուկ ներդրումն ու համագործակցությունը տարածաշրջանի կայուն զարգացման գործում։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ պետական ​​սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերը, ինչպես նաեւ այս հարցով պետական ​​հանձնաժողովների հերթական նիստի անցկացման հնարավորությունը։

Նմանատիպ նյութեր