211652_close_icon
views-count74135 դիտում article-date 09:51 20-06-2023

Սպանություն Կոտայքի մարզում․ Գառնի գյուղում 54-ամյա տղամարդը մուրճով սպանել է 52-ամյա հարազատ եղբորը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն ու Ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Արեգ Փիլոյանն ու կրտսեր պարեկ Նիկոլայ Կաղյանը։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ Սահակ Հ․-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր