56916 դիտում
17:58 19-06-2023
Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորանում, մի քանի տոննա հեղուկ գազով բարձված Iveco բեռնատարը կողաշրջվել է, սկսվել է դիզվառելիքի արտահոսք․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Պետիկ Կ․-ն իր վարած Iveco մակնիշի գազի ավտոցիստեռնով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Սպիտակի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, ովքեր տեղում ծառայություն են իրականացնում, մինչև դեպքի վայր բերվի հատուկ տեխնիկա ավտոմեքենան դարձի բերելու համար։
Վթարի փաստով՝ ՊԾ Լոռու մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
Դեպքի վայր են ժամանել են նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շանշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1915 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)